Armenian text to speach

Նորվեգիայի նոր թագավորն առաջին անգամ դիմել է ազգին՝ հոր մահից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորվեգիայի նոր թագավոր Հակոն VIII-ը՝ հոր՝ Հարալդ V-ի մահից հետո, առաջին անգամ դիմել է ազգին և շնորհակալություն հայտնել նորվեգացիներին աջակցության համար։

Թագավոր Հարալդ V-ը մահացել է ուրբաթ՝ կյանքի 90-րդ տարում։

«Մեզ համար մխիթարություն և աջակցություն է այն, որ շատ մարդիկ սգում են մեզ հետ միասին։ Շատ հուզիչ էր տեսնել, թե ինչպես էր պալատի հրապարակը լցվում մարդկանցով, ծաղիկներով, բարեմաղթանքներով և մոմերով։ Շատ շնորհակալ եմ ձեզ»,- ասել է Հակոնը, որի ելույթը հեռարձակել է NRK հեռուստաալիքը։

Իր ելույթում Հոկոնը շնորհակալություն է հայտնել Հարալդին ժողովրդին մատուցած ծառայության համար, ինչպես նաև շնորհավորել մորը՝ թագուհի Սոնիային՝ Հարալդի այրուն, ամուսնության 58-ամյակի կապակցությամբ։

Հակոնը սեպտեմբերի 1-ին երդում կտա խորհրդարանի առջև։




Լրահոս