Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկխոսությունը սեպտեմբերի 1-ին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կլինի կառուցողական և հարգալից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը միշտ պրագմատիկ և հարգալից է խոսում իր զրուցակիցների հետ, նույնը կլինի նաև պարոն Փաշինյանի դեպքում։ Այնուամենայնիվ, նա գործադիր իշխանության ղեկավարն է»,- Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների շահերին: Պեսկովը նաև նշել է, որ այժմ Հայաստանի վարչապետը այլ տեսակետներ ունի իր երկրի ապագայի հնարավոր տարբերակների վերաբերյալ, սակայն Մոսկվայի հետ համագործակցությունը մեծ օգուտ է բերում հայերին։
«Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ։ Մենք նախկինի պես կարծում ենք, որ գործընկերությունը մեր երկու երկրների համար այն է, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին», – ասել է Պեսկովը։




























