Armenian text to speach

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման վերսկսումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առայժմ քիչ հավանական է, որ հենց հիմա խոսենք Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման վերսկսման մասին։ Իրականում, ներկայիս իրավիճակը պերճախոս կերպով ցույց է տալիս այս պահին նման ծրագրերի իրականացման անհնարինությունը», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը շահագրգռված է ապագայում գազի տարանցման վերսկսմամբ և ընդունում է արդյոք նման հնարավորությունը: Միևնույն ժամանակ նա չի բացառել ապագա հեռանկարները, որոնք կախված կլինեն վաճառողների ու գնորդների ցանկությունից և հնարավորություններից:

Պեսկովը հավելել է, որ «գազի շուկան շատ ավելի մեծ է, քան եվրոպականը, չնայած եվրոպական շուկան նախընտրելի է»։ «Միևնույն ժամանակ, դուք գիտեք, որ համաշխարհային տնտեսական աճի կենտրոնները Եվրոպայում չեն։ Դրանք գտնվում են կոլեկտիվ Հարավում», – ասել է նա։




Մամուլի Տեսություն

Լրահոս