Մայիսի 1-ին` ժամը 14.00-ին, ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքից Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Կամո Ս.-ն (հոգեկան հիվանդ) իր ազգականի 2 տարեկան որդուն գրկելով` կանգնել է Ծովասար գյուղում գտնվող ձորի եզրին և ձեռքին եղած դանակը երեխայի պարանոցին մոտեցնելով` սպառնացել, որ իրեն մոտենալու դեպքում երեխային կսպանի և կնետի ձորը:
Կամո Ս.-ի գործողությունները կանխվել են ոստիկանության ծառայողների կողմից: Դանակն առգրավված է: Նշանակվել է փորձաքննություն: Կամո Ս.-ն բերման է ենթարկվել բաժին` հոգեբուժական հիմնարկ տեղափոխվելու համար:
Կատարվում է նախաքննություն: