Armenian text to speach

Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը մակագրվեց Երևանի քաղաքի դատավոր Վահագն Մելիքյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար մի գործով, որով մեղադրվել են նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ։

Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին։ Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում։

Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց նրան ու կարգալույծ արեց՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, և սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը։

Քննչականը սա համարեց դատական ակտի կատարմանը խոչընդոտում։

Փաստացի, դատավոր Վահագն Մելիքյանը երրորդ դատավորն է, որին մակագրվել է քրեական գործը։

Քնար Մանուկյան




Լրահոս