ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին վերանշանակել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնում։
Կարեն Անդրեասյանն այս պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի օգոստոսին՝ վարչապետի որոշմամբ։ Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի, ապա՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնները։
Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը առանցքային նշանակություն ունի Հայաստանի դեմ և Հայաստանի կողմից ներկայացվող միջազգային դատական ու արբիտրաժային գործընթացների համատեքստում։
Հիշեցնենք, որ Անդրեասյանը ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2024 թվականի նոյեմբերին, իսկ 2025 թվականի օգոստոսին նշանակվել էր միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ։
Սոնա Գրիգորյան




























