Armenian text to speach

«Մենք սխալվում էինք». Պուտինը խոստովանել է՝ Ռուսաստանը թերագնահատել է ուկրաինական հարվածների վտանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Մոսկվան սխալ է գնահատել Ուկրաինայի՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելու հնարավորությունը։

Նա նշել է, որ Ռուսաստանը նախկինում կարծում էր՝ նավթավերամշակման գործարանները քաղաքացիական օբյեկտներ են և չեն թիրախավորվի։ Պուտինի խոսքով՝ այդ հաշվարկը սխալ էր, և այժմ Ռուսաստանը ստիպված է ուժեղացնել օբյեկտների ՀՕՊ պաշտպանությունը։

Ուկրաինական հարվածների հետևանքով Ռուսաստանում խորացել է վառելիքի պակասը։ Մի շարք շրջաններում սահմանափակվել է բենզինի վաճառքը, իսկ իշխանությունները սկսել են վառելիք ներմուծել Հնդկաստանից, Մարոկկոյից և Թուրքիայից։

Պուտինը հայտարարել է, որ ռուսական նավթային ընկերությունները փորձում են վերականգնել վնասված արտադրական հզորությունները, սակայն մինչև այդ վառելիքի շուկայում խնդիրները պահպանվում են։




Լրահոս