Armenian text to speach

ՖՈՏՈ․ Անմխիթար վիճակ՝ ինֆեկցիոն հիվանդանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկարներ և գրել

«Ահա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը։ Տարիներ շարունակ առողջապահության պատասխանատուները խոսում են զարգացած համակարգից, եվրոպական չափանիշներից, միլիարդավոր ներդրումներից և «աննախադեպ» բարեփոխումներից։
Բայց ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն ջրի աղտոտման, աղիքային վարակների և զանգվածային թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները։
Կեղտոտ ու մաշված ներքնակներ, խոնավությունից քայքայված պատեր, անմխիթար սանհանգույցներ…
Սրանք ոչ թե 1990-ականների արխիվային լուսանկարներ են, այլ այսօրվա Հայաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի պայմանները։ Տարիներ շարունակ ահազանգել եմ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մարզային կենտրոնների կրճատման վտանգների մասին։ Փոխարենը՝ կանխարգելման համակարգը թուլացվեց, մասնագիտական կարծիքները անտեսվեցին, իսկ արդյունքը դարձան ջրային վարակների բռնկումները և հերթական թունավորումները։
Առողջապահությունը չի սկսվում հիվանդանոցից։ Այն սկսվում է կանխարգելումից, վերահսկողությունից և անվտանգ միջավայրից։ Երբ այդ համակարգը քանդվում է, հիվանդանոցները լցվում են հիվանդներով, իսկ պետությունը ստիպված է պայքարել այն խնդիրների դեմ, որոնք կարող էր կանխել։
Այս լուսանկարները լավագույն գնահատականն են այն պաշտոնյաների աշխատանքի համար, որոնք ամեն օր խոսում են հաջողություններից, բայց խուսափում են պատասխանել մեկ պարզ հարցի․
Եթե առողջապահությունը զարգանում է, ապա ինչո՞ւ են քաղաքացիները բուժվում այսպիսի պայմաններում։



Լրահոս