Մինսկը մայիսի 29-ին Աստանայում չի պատրաստվում ստորագրել համաձայնագրի ձեւավորման Եվրասիական տնտեսական միության կազմավորման մասին համաձայնագիրն ի վնաս իր շահերի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ իրենք շարունակում են վարել բանակցություններ առաջին հերթին Ռուսաստանի հետ` լուծելու որոշակի խնդիրներ. «Այդ հարցերը պետք է անպայման լուծվեն, քանի որ մայիսի վերջում մենք ստորագրելու ենք տնտեսական միության կազմավորման մասին համաձայնագիրը»:
Եթե առաջացած որոշակի հարցերը չլուծվեն, Բելառուսն ի վնաս իր շահերի եվրասիական միության անդամակցելու մասին համաձայնագիրը չի ստորագրի: