Armenian text to speach

Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի հրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Առկա հրթիռները, այդ թվում՝ նրանք, որոնց պիտանիության ժամկետը մոտենում է ավարտին, պետք է նպաստեն ուկրաինական օդային տարածքի պաշտպանությանը»,- գրել է նա:

Ուկրաինան վերջին շրջանում կալանիչների դեֆիցիտ է զգում: Մասնավորապես, Կիևը փորձում է Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռների նոր խմբաքանակներ ստանալ:

Բրիտանական Financial Times թերթը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը մերժել է Patriot համալիրների համար հարյուրավոր հրթիռների մատակարարումը:




Լրահոս