Armenian text to speach

Միրզոյանն ու Բայրամովը մոտ ժամանակում կհանդիպեն․ ադրբեջանական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մոտ ժամանակում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Բայրամովի հայտարարությունը։

APA-ի փոխանցմամբ՝ Բայրամովը հանդիպման մասին հայտնել է՝ պատասխանելով գործակալության հարցին։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ վերջին անգամ Արարատ Միրզոյանի հետ շփվել է Բիշքեկում, որտեղ կողմերը մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել։

Բայրամովը չի հստակեցրել առաջիկա հանդիպման անցկացման վայրն ու ժամկետը։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին շփումը տեղի էր ունեցել Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Անի Վարդանյան




Լրահոս