Սեպտեմբերի 11-ին ArmLur.am-ն այցելել էր «Գաթա բենդ»-ի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանին՝ տեղում ծանոթանալու նրա տան հետ կապված խնդրին, որի մասին նա տարիներ շարունակ բարձրաձայնում է։
Մեր հրապարակումից ընդամենը մեկ օր անց, ինչպես հայտնում է Անդրանիկ սարկավագը, իր տան հարակից տարածքում շինարարական աշխատանքներն ավելի են ակտիվացել, իսկ իրեն պատկանող շինություններին շարունակել են վնասներ պատճառել։ Նրա խոսքով՝ աշխատանքներն իրականացվում են անփութությամբ՝ վնասելով սեփականությանը։
Անդրանիկ սարկավագը նաև պատմում է, որ երբ շինարարներին հորդորել է դադարեցնել աշխատանքներն ու չվնասել իր տունը, վերջիններս բավականին կոպիտ բառամթերքով իրեն ասել են՝ «Հեռացիր»։
Նշենք, որ կառուցապատողը Լևոն Օրդուխանյանին պատկանող «ՕրդԴեվելոփմենթ» շինընկերությունն է։ ArmLur.am-ի հրապարակումից հետո ընկերությունը տուգանվել է 1,5 միլիոն դրամի չափով՝ շինարարական աշխատանքներն էական խախտումներով իրականացնելու համար։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























