Ռամզան Կադիրովը վերընտրվել է Չեչնիայի ղեկավար։ Քվեաթերթիկների 98,71 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Կադիրովը ստացել է ձայների 99,85 տոկոսը։
Սա Կադիրովի համար Չեչնիայի ղեկավարի պաշտոնում անցկացվող ուղիղ ընտրությունների երրորդ փուլն է։
2021 թվականի ընտրություններում Կադիրովը ստացել էր ձայների 99,7 տոկոսը՝ 94,61 տոկոս մասնակցության պայմաններում։ 2016 թվականին նրա օգտին քվեարկել էր ընտրողների 97,94 տոկոսը, իսկ մասնակցությունը կազմել էր 94,8 տոկոս։
Այս ընտրություններում Կադիրովի մրցակիցներն էին «Արդար Ռուսաստան» կուսակցության կողմից առաջադրված Չեչնիայի Հանրապետության Հանրային պալատի նախագահ Իսմայիլ Դենիլխանովը և Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Խալիդ Նակաևը։
Վերջնական արդյունքները կհրապարակվեն ընտրական գործընթացի ամփոփումից հետո։
Անի Վարդանյան




























