Armenian text to speach

Այսօր ՀՀ-ն բարձրագույն համազգային արժեք է, անկախության, ինքնիշխանության, անվտանգության, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման ինստիտուցիոնալ հիմքը․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի ուղերձը հայրենակիցներին ՀՀ Անկախության օրվա առթիվ`
Հարգելի հայրենակիցներ,
Թույլ տվեք Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ։
Երեսունհինգ տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը կատարեց պատմական ընտրություն՝ վերահաստատեց անկախ և ինքնիշխան պետություն ունենալու իր իրավունքն ու վճռականությունը, որի համար պայքարել էր հարյուրամյակներ շարունակ։ Այդ օրը իրականություն դարձավ անկախ պետություն ունենալու մեր երազանքը։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը բարձրագույն համազգային արժեք է, անկախության, ինքնիշխանության, անվտանգության, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման ինստիտուցիոնալ հիմքը։ Այն խորհրդանշում է պետական շարունակականություն ու ապագայի նկատմամբ հավաքական պատասխանատվություն յուրաքանչյուր հայի համար, ով իր ամենօրյա աշխատանքով և նվիրվածությամբ թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս նպաստում է մեր պետության կայացմանը, հզորացմանն ու բարգավաճմանը։
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին։
Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը։



Լրահոս