«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ամենայն հավանականությամբ չի խաղա Գերմանիայի գավաթի եզրափակչում: Ֆուտբոլիստը ստացել է մեջքի վնասվածք, որը փաստորեն ավելի լուրջ էր, քան սպասվում էր:
Նա չխաղաց Գերմանիայի առաջնության «Համբուրգ»-ի հետ խաղում և, ըստ ամենայնի, կշարունակի բուժումը` հետագա բարդություններից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի եզրափակիչ «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա մայիսի 17-ին: