Դավիթ Համբարյանը համակուրսեցուն պաշտոն կտա. ով է նա. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսին գրել էր, որ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանը նպատակ ունի աշխատանքից ազատել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին։
Երեկ արդեն Խաչիկյանին ազատել են աշխատանքից։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Խաչիկյանի վերջին աշխատանքային օրն է եղել ԱԺ աշխատակազմում։ Մեր տեղեկություններով՝ աշխատակազմի ներկայացուցիչները հրաժեշտ են տվել նրան, որից հետո նա հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանն արդեն որոշում ունի, թե ում է ցանկանում նշանակել ազատված պաշտոնում։ Խոսքը, ըստ մեր տեղեկությունների, իր մտերիմներից և նաև համակուրսեցի՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի մասին է։
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արթուր Մարտիրոսյանին երեկ նկատել են ԱԺ աշխատակազմում, և նա արդեն մուտք է ունեցել Համբարյանի մոտ։
«Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և այս օրերին կալանավորված անձանց քրեական գործերով։ Մասնավորապես, նախաքննական մարմինը, երբ քրեական վարույթի շրջանակներում մտել է տարբեր անձանց տուն խուզարկության, վերոնշյալ անձանց տանը հյուրեր են եղել, ու արդյունքում իրավապահները առգրավել են հյուրերի հեռախոսներն ու մեքենան։
Ասել է, թե նախաքննական մարմինը հաշվի չի առել որևէ հանգամանք, ու քրեական վարույթի հետ առնչություն չունեցող անձանց իրերը ևս առգրավվել են։
«Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ընթացք կտան ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումների հետ կապված։ Դատախազությունը սկսել է ուսումնասիրություն, ու չի բացառվում՝ գործը հասնի քրեական վարույթին ու գնա Հակակոռուպցիոն կոմիտե։
Բանն այն է, որ արդեն մի քանի օր մամուլի էջերում թեժ քննարկվող ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբոր՝ Տիգրան Համբարձումյանի գործունեության շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս։
Այս պատմության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Տիգրան Համբարձումյանը Սիսիանում աշխատում է նաև անտառտնտեսության տնօրեն, և այդ պաշտոնում նրա հայտնվելու հարցում, ըստ մեր աղբյուրների, դերակատարում է ունեցել նախկին շրջակա միջավայրի նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սիմիդյանը մտերիմ, ընկերական հարաբերություններ ունի Կարեն Համբարձումյանի հետ։
Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում
«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել դիվանագիտական խողովակները՝ Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատմամշակութային կոթողների ոչնչացումն ու յուրացումը միջազգային մակարդակով լեգիտիմացնելու համար։
«Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վերջերս արտառոց դեպք է տեղի ունեցել Երասխ գյուղի դպրոցում։ Դասապրոցեսի ժամանակ 14-ամյա աշակերտուհու հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել է հարվածներ հասցնել դստերը։ Ծեծին միջամտել են ուսուցիչները եւ տնօրենի հետ դուրս են հանել ծնողին։
Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարո Չավուշյանն ասաց, որ ծեծը տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ․ «Դպրոցը որեւէ կապ չունի միջադեպի ու դրա պատճառների հետ։ Միջադեպից հետո ես ահազանգել եմ ոստիկանություն, ինչից հետո իրավապահները ժամանել են դպրոց»։
Չավուշյանը նշեց նաեւ․ «Երեխան հաջորդ օրվանից հաճախել է դպրոց, իրեն լավ է զգում»։ Միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայրը ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոցը` բնակավայրից բացակայելու արգելք։




























