Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջհանգիրյանը խոսել է, Կոնջորյանի եղբայրը նեղսրտել է, գողականի որդուն են «բռնել». ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 «Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանը նեղսրտած է. ՔՊ-ի վերնախավից հորդորել են կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնել

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի շուրջ սկանդալը շարունակում է մնալ ՔՊ-ի ներքին քննարկումների թեման։ Մեր տեղեկություններով՝ վերջերս Ավետ Կոնջորյանն իր շրջապատում նեղսրտել է՝ հայտարարելով, թե ՔՊ կուսակցության վերնախավը ցանկանում է, որ ինքը կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնի, սակայն դա իր սրտով չէ։ Քաղաքական իշխանության ներսում, կարծես թե, Ավետ Կոնջորյանի հարցը դեռ փակված չեն համարում։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում քննարկվել է նրա՝ կուսակցությունից հեռանալու հարցը, և նախընտրելի տարբերակը համարվել է սեփական դիմումով հեռանալը։ Սակայն խնդիրը, ըստ նույն տեղեկությունների, այն է, որ ակնկալվող դիմումը դեռ չկա, Կոնջորյանը հապաղում է։ Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 24-ի կեսգիշերին՝ Աբովյանում, Ավետ Կոնջորյանի բնակության շենքի մուտքի մոտ դաժանաբար ծեծել էին Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանին, որի հետ Կոնջորյանը ընկերական հարաբերություններ էր ունեցել, աշխատանքային հարցերում Կոնջորյանը խաբել էր նրան, ու սկսվել էր լարվել նրանց հարաբերությունները։ Կոնջորյանին նրա տան մոտ ծեծել էին, որից առաջ Կոնջորյանը Հակոբյանի տան մոտ էր գնացել մեքենայով ու հայհոյանքներ հնչեցրել։ Հիմա ՔՊ-ն նրա այս արարքի համար որոշել է հեռացնել իր շարքերից։

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անսպասելի վերադարձը հանրային օրակարգ՝ Հոկտեմբերի 27-ի գործի նոր մանրամասներով, և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդած հանձնարարությունը նոր հարցեր են առաջացնում։ Արդյո՞ք սա ազդակ է, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում: Տարիներ շարունակ հանրային ուշադրությունից հեռու մնացած Գագիկ Ջհանգիրյանը հանկարծ հայտնվեց տեսադաշտում՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի վերաբերյալ հայտարարություններով, որոնք վերաբերում են ոչ միայն տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգությանը, այլև դրա չպարզաբանված հանգամանքներին։

«Ժողովուրդ»-ը նկատել է, որ նախկին զինվորական դատախազի խոսքում առանձնահատուկ ուշադրության արժանի է Ռոբերտ Քոչարյանի անունը։ Ջհանգիրյանը հիշատակել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերվա բանակցությունները՝ Քոչարյանի, Նաիրի Հունանյանի և նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի մասնակցությամբ։ Նա նաև հարցեր է բարձրացրել Հունանյանի և մյուս դատապարտյալների՝ դատարան չհասած վերաքննիչ բողոքների վերաբերյալ։

«Ժողովուրդ». «Ոտը պոկելու եմ»․ Դավթաշենից ԱԺ հասած ՔՊ պատգամավորի քրեածին անցյալը

«Հանրահավաքների մասնակիցների տվյալներն ու նկարները հավաքելու կոչից մինչև խորհրդարանի միջանցքում հնչեցված «ոտը պոկելու» սպառնալիք․ սա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռոման Համբարձումյանի հրապարակային վարքագծի նկարագրությունն է։

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պատգամավորների անցած ճանապարհն ու ունեցվածքը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում Դավթաշենի նախկին ղեկավարն է, որի քաղաքական կենսագրությունում պաշտոնների հերթագայությունն ուղեկցվում է աղմկահարույց պատմություններով։ Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուքից հետո Համբարձումյանը խորհրդարանի միջանցքում հայտարարել է․ «Մեկիդ օգնականը իրան լավ չպահեց, ոտը **ից պոկելու եմ։ Մենք իրար հետ՝ հարց չկա»։

Այս արտահայտությունը մեջբերված է միջադեպի մասին հրապարակումներում։ Այստեղ արդեն խոսքը պարզապես կոշտ քաղաքական բառապաշարի մասին չէ․ պատգամավորը հրապարակային խոսքում դիմում է մարմնական հաշվեհարդարի սպառնալիքի, իրեն դրսևորում խուլիգանի նման։ Ի՞նչ կապ ունի նման բառապաշարը օրենսդիրի պատասխանատվության հետ։

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել

Գոռավանցի հայտնի օրենքով գող հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի (Մարսո) որդուն Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբակալել են եւ մեղադրանք առաջադրել։ Մեղադրանքն առաջադրվել է քրեական ենթամշակույթին հարելու եւ շորթում կատարելու համար։ Նրա նկատմամբ տնային կալանք է սահմանվել։ Գոռ Պետրոսյանը կրիմինալ պատմության մեջ ներգրավվել է ոմն Կարապետ Ղազարյանի միջնորդությամբ, երբ վերջինիս բարեկամը խնդիր է ունեցել մեկ այլ անձի հետ՝ պարտքի պատճառով։ Գոռը խոստացել է միջամտել ու հարցը լուծել եւ դրա դիմաց Ռոբերտից պահանջել է 3 հազար 500 դոլար։ Այդ գումարը ստացել է ոչ թե կանխիկ, այլ Ռոբերտի օգտագործած մեքենան 3 հազար 500 դոլարով ավելի էժան գնելով։

Մյուս դեպքով էլ, ըստ իրավապահների, Գոռը ծեծել է մի քաղաքացու՝ նրա անձնական կյանքի հետ կապված հարցի պատճառով, իսկ հետո նրա եղբորից՝ Կարենից, պահանջել է 2 հազար դոլար, որպեսզի այդ տեղեկությունը չտարածի։

Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ ընդդիմությանը եւ նոր հոկտեմբերի 2 է պլանավորում՝ հասնելու Ալիեւի պահանջով Սահմանադրությունը փոխելու նպատակին։ «Շատ տարօրինակ մի բան տեղի կունենա. եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին»,- այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 2-ը նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի եւ սահմանադրական արժեքների վրա հարձակման օր, երբ Փաշինյանի հրահանգով այդ օրը ժողովուրդը ներխուժեց խորհրդարան, եւ ճնշման ներքո խորհրդարանը ցրվեց, ու հայտարարվեցին արտահերթ ընտրություններ։

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս