«Իրար «կռիլո» քսած երկու մեքենան կարող է 2 կմ-անոց խցանում ստեղծել, որովհետև եթե 3 գծանոց Մյասնիկյան պողոտայում 2 գիծը իրենք փակում են, ահռելի խցանում է լինում»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստին։
«Երևանի ՏԻՄ օրենքի փոփոխությունների շրջանակում մենք հստակ տուգանք ենք դրել վթարի դեպքում 15 րոպեից ավելի կայանելու դեպքում, եթե լուրջ հետևանքներ չկան։ Մարդիկ դուրս եկան, նկարեցին, պետք է գնան։ Չի կարող 1 վթարի պատճառով ամբողջ Մյասնիկյան պողոտան կանգնել»,- նշել է քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում․




























