Կառավարությունում խոսնակներ են փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: «Հրայր Թովմասյանի հետ եկել էի, Հրայր Թովմասյանի հետ դուրս եկա, այլեւս պետական համակարգում չեմ աշխատելու»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Կ. Քալանթարյանը:

Armlur.am-ը փորձեց պարզել, թե ինչպես է իրավիճակը մյուս նորանշանակ նախարարների մամուլի խոսնակների մոտ: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում պարզվում է այդ աշխատանքը կատարում է լրատվության բաժնի պետ Անուշ Չիտչյանը:

Բնապահպանության նախարարությունում մամուլի խոսնակ՝ որպես այդպիսին, չկա եւ այդ գործառույթն իրականացնում է լրատվության բաժնի ղեկավար Արմեն Վարդանյանը: Առողջապահության եւ քաղաքաշինության նախարարների մամուլի խոսնակները շարունակում են մնալ համապատասխանաբար` Անահիտ Հայթայանը եւ Լուսինե Մարգարյանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների ու էկոնոմիկայի նախարարությունում կրկին փոփոխություններ չկան, իսկ Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղարն ազատման դիմում է գրել: Եվ, ի վերջո, ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս մամուլի խոսնակ չունի: Նա իրեն հավատարիմ ու նվիրված մարդ է փնտրում դեռ:




Լրահոս