911-ին օգնության են հասնում խոսնակները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը համացանցի իր էջում շնորհակալություն է հայտնել Արմեն Երիցյանին ու նրա ղեկավարած նախարարությանը՝ ԱԻՆ-ին, անաչառ ու բարեխիղճ աշխատանքի համար:

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան շնորհակալ եմ Ձեզանից, որ կարողացել եք ստեղծել իսկապես ժողովրդին ծառայող ստորաբաժանումներ. քիչ առաջ զանգահարեցի 911. աներս դռան բանալին կորցրել էր, տղեքը րոպեների ընթացքում հասան և պրոֆեսիոնալ գործ կատարեցին։

Շատ խնդրեցի գումար վերցնեն, բայց մինչև վերջ կրկնեցին, որ անվճար է և որ ծառայում են ՀՀ քաղաքացուն։ Ես հաճելիորեն զարմացած եմ, մեկ անգամ ևս շնորհակալություն ԱԻՆ-ին»,-գրել է Զ. Եգանյանը։

AIn

ain3

 

ain2




Լրահոս