Մոտակա երկու տարիների ընթացքում Դուբայում կհայտնվի անձնական ավտոմատացված տրանսպորտ`առանց վարորդի տաքսի: Այս մասին հաղորդել է Միացյալ արաբական էմիրությունների Gulf News թերթը:
PRT համակարգը դա քաղաքային և մերձքաղաքային բարձր տեխնոլոգիական տրանսպորտի տեսակ է, որը ավտոմատ կերպով, առանց վարորդի, տեղափոխում է ուղևորներին տաքսիի ռեժիմով` օգտագործելով հատկացված ճանապարհների ցանցը: Նման համակարգերի մշակումը սկսվել է դեռևս 1953-ին, սակայն դրանց ներմուծումը բարդացնոմ էր երթևեկության անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:
Ներկայումս աշխարհում նման տրանսպորտի միջոց կա միայն Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում: Համակարգն ուղևորների համար բացվել է 2010թ.: Այժմ այն փորձարկվում է ՄԱԷ-ի մայրաքաղաք Դուբայում: