Դեկտեմբերի 19-ին «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի 1-03 ծառայություն անանուն հեռախոսազանգ է ստացվել, թե մասնաշենքում ռումբ է տեղադրված: Համապատասխան ծառայությունների համատեղ ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է: Հայաստանի ԱԱԾ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնել են, որ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը հայտնաբերվել է կեղծ ահազանգի հեղինակ, Մեծ Այրում գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ 16-ամյա Նվեր Մանվելի Լորսաբյանը:
ՌՈՒՄԲ ՉԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ