«Իրանք ընտրեցին, ես էլ ընտրվա»:
Վերջին շրջանում մեր օլիգարխներն աննկարագրելիորեն ենթարկվող են դարձել. ընտրում են` ընտրվում են, չեն ուզում ընտրվել` հայտարարում են, թե կուսակցությունը դեմ է, եւ իրենք առաջիկա ընտրություններում այլեւս պատգամավոր չեն դառնալու: Պարզ է, որ ինչ-որ մեկին հաջողվել է հնազանդեցնել իրենց անկառավարելի ներկայացնող օլիգարխներին, բայց առայժմ միայն քաղաքական մասով: Թեեւ, ինչպես ասում են, դժվարը սկիզբն է, ուստիեւ չի բացառվում, որ մի գեղեցիկ օր օլիգարխները պարտաճանաչ հարկատուներ դառնան կամ, ասենք, խուսափեն իրենց բնորոշ կոնֆլիկտային պատմությունների մեջ հայտնվելուց: