ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆ ՈՒՇԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան երկուսուկես ամիս առաջ` հոկտեմբերի 2-ին, Այրումի սողանքի հետեւանքով զոհված 5 անձանց ընտանիքներին նոյեմբերի 8-ին եւ 9-ին պետական բյուջեից 1-ական միլիոն դրամ աջակցություն է տրվել: Սողանքից տուժել է նաեւ Տավուշի մարզի բնակիչներին պատկանող 12 ավտոմեքենա: Քարի եւ հողի հսկա զանգվածի տակ են մնացել այրումցի 3 ընտանիքների պտղատու այգիները, որոնց համար եւս փոխհատուցում պիտի տրվի: Բնական աղետից նյութապես  տուժածներին ֆինանսական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ Տավուշի եւ Լոռու մարզպետերին վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականից բավական ժամանակ է անցել, սակայն այն դեռ չի կատարվել: Տավուշի մարզում խոսակցություններ են պտտվում միջնորդների մասին, որոնք սողանքից նյութապես տուժածներին առաջարկում են իրենց օգնությունը փոխհատուցման գումարները շուտ եւ «կարգին չափով» ստանալու համար,  հասկանալի է` ոչ անշահախնդիր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս