Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են պատասխանատու բանտում քաղբանտարկյալ թեկնածուի մաhվան համար. անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստենոկարտիաինֆարկտի նախանշան․ Նուբարաշենի բանտում այսօր առավոտյան մահացած «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը մինչև մահանալը հասցրել է ասել՝ «դոշս ցավում է»: Մինչև բուժակն է եկել, զննել, ապա շտապօգնություն են կանչել, քաղբանտարկյալը մահկանացուն կնքել է:

ArmLur.am-ը պարզեց, որ մահվանից առաջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում քննչական գորոծողություներ են եղել:

Ամեն ինչի մասին՝ ամենասկզբից

Լուրը, որ այսօր կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը, ցնցել էր հանրությանը։ Դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենի բանտում։ Իսկ ինչպես էր նա հայտնվել անազատության մեջ:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվեց 2026 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց տվել է ընտրակաշառք:

Արդյունքում, Հակակոռուպցիոն կոմիտեն նրան կալանավորելու համար միջնորդություն էր ներկայացրել դատարան ու կալանքի գործը մակագրվել էր դատավոր Արամ Գրիգորյանին:

Նախ նկատենք, որ խոսքն այն դատավորի մասին է, որը իշխանությունների թիրախում է հայտնվել տևաչական ժամանակ, քանի որ համարձակվել է Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով արդարացնել:

Ինչն էր կալանքի հիմքը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կալանքի հիմքը արհեստական այն ձևակերպումն է եղել, թե մեղադրյալ Գևորգյանը մնար ազատության մեջ, կխոչընդոտեր քրեական վարույթի իրականացմանը եւ իր վրա դրված պարտականությունների կատարմանը:

Ասել է թե, Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Գրիգորյանին համոզել է, որ Գևորգյանի կալանքի տանելը անհրաժեշտություն է քրեական վարույթային գորոծողություններ կան կատարելու, վկաներ կան հարցաքննվելու եւ այլն: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ շուրջ 1 ամսվա ընթացքում Արսեն Գևորգյանի մասով որեւէ քննչական գործողություն չի իրականացվել: Իսկ թե ինչու էր անհրաժեշտ այդ պայմաններում կալանքը, հասկանալի է՝ կար քաղաքական նպատակ՝ օգնելու իշխանական ՔՊ թեկնածուներին՝ շատ ձայներ հավաքել:

Բայց եթե շարունակենք հարցի իրավական մասի բարձրաձայնումը, ապա հարց է առաջանում՝ ինչ պատասխան ունի մեղադրանքը հսկող դատախազ Անդրանիկ Ալեքյանը, ինչու պատշաճ հսկողություն չի իրականացրել այս գործով, երբ մարդուն կալանքի տանելուց հետո 1 ամիս որևէ գործողություն չի կատարվել:

Ստացվում է՝ պարզապես Արսեն Գևորգյանին անազատության մեջ պահելն է եղել նպատակը, այլ ոչ թե քննությունը: Արդյունքում կալանքը դարձել է ոչ թե բացառիկ խափանման միջոց, այլ պատիժ, վախեցնելու նպատակ:

Ինչ է կատարվել բանտում

Ըստ ՔԿՀ ծառայության, նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակ, կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։ Նշենք, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի պետը Վահան Նասրյանն է, որի պատասխանատվությամբ արձանագրվեց կալանավորի մահը։

Հարյուրավոր մարդիկ՝ առանց բժշկի

Ինչպե՞ս կարող է պետությունը պահել մարդուն ազատազրկման վայրում, բայց չկարողանալ ապահովել նրա կյանքի համար անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Ինչպես հայտնի է քրեակատարողական հիմնարկներում բժիշկներ չկան. միայն հերթապահ բուժակներ են: Իհարկե, 46 ամյա Արսենը երբեք առողջությունից չի բողոքել, նա մահացել է հանկարծահաս ինֆարկտից, սակայն բժիշկների բացակայությունը խոսում է քրեակատարողական համակարգի խորքային խնդրի մասին. որը պարզապես չի լուծվում:

ArmLur.am-ը հայտնել էր, որ Արսեն Գևորգյանը խցակիցներին առավոտյան բողոքել է, թե «դոշս ցավում է», որից հետո բուժակն է եկել, մինչև շտապօգնության բժիշկները կգային արդեն մահը վրա է հասել: Միայն առկա տեղեկությունների վերլուծությամբ բժիշկների բացատրում են, որ երբ մարդը բողոքում է կրծքավանդակում ցավից, նշանակում է, որ նրա մոտ կարող է ստենոկարտիա լինել, ինչը ակնհայտորեն ինֆարկտի նախանշան է:  Եթե լինեին այլ պայմաններ, գուցե երիտասարդ տղամարդը չմահանար:

Պետք է ուսումնասիրել մահվան հանգամանքները

• Ե՞րբ է վատացել կալանավորի առողջական վիճակը։

• Ե՞րբ է ահազանգվել շտապօգնությունը։

• Որքա՞ն ժամանակ է անցել մինչև բուժօգնության ցուցաբերումը։

• Մինչև շտապօգնության ժամանումը որևէ մեկը փորձե՞լ է առաջին օգնություն ցուցաբերել։

• Կա՞ տեսագրություն, հերթապահության մատյան կամ ահազանգերի գրանցում։

Այս հարցերի պատասխանները դեռ չկան: Իսկ մինչ այդ, պետք է արձանագրել, որ 46 ամյա Արսենի մահվան պատասխանատու կառույցներն են նախ կալանքի միջնորդություն տված ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն. Ապա՝ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազությունը, բնականաբար՝ կալանքի տարած դատավորը, արդարադության նախարարություն՝ իր ենթակայությամբ գործող քրեակատարողական ծառայության հետ միասին, առողջապահության նախարարությունը, որ բժիշկներ չկան ու սա միակ դեպքը չէ, որ բուժծառայությունից դժգոհում են կալանավորներն ու փաստաբանները, իհարկե, Մարդու իրավունքների պաշտպանը, ով հետևողականություն չի ցուցաբերում խնդրի ինստիտուցիոնալ լուծման համար, իսկ վեջին հաշվով՝ իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն՝ երկրում ամեն հարցող զբաղվող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ինչու, որովհետև պարգևավճարների, բարձր աշխատավարձերի, փառատոննեի ու համերգների համար ահռելի գումարներ կան բյուջեում, իսկ կալանավայրերում բուժօգնության հնարավորությունից փաստացի զրկված են անազատության մեջ գտնվողները:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս