Երևանում ինքնաբերաբար շարժված մեքենայի հարվածից տուժած 6-ամյա Աննա Հարությունյանը մայիսի 6-ին, ժամը 06.20-ին, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Երևանի Անտառային փողոցի տներից մեկի դիմաց կայանված «Ֆոլքսվագեն Քեդի» մակնիշի ավտոմեքենան, մայիսի 5-ին, ժամը 20.30-ին, ինքնաբերաբար տեղից շարժվել և վրաերթի էր ենթարկել 57-ամյա կնոջ, 4-ամյա տղայի և 6-ամյա աղջկա, որոնք վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Երևանում մեքենայի հարվածից տուժած 6-ամյա աղջիկը մահացել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ