Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալոդյա Գրիգորյանի uպանությունը ունի հովանավոր, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներ են. Մանե Թանդիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատարանում հարցաքննվեցին մեղադրյալները։ Հարցաքննության ավարտից հետո ArmLur.am-ը հարց ուղղեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր նախագահ Մանե Թանդիլյանին։

Հիշեցնենք, որ մեկ տարի սեպտեմբերի 23-ին իր տան բակում սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։ Նա դաժանաբար սպանվեց համայնքապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը հինգ ամիս անց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի Արծրուն Գալստյանը։

Հիշեցնենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով 2025–ի սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։

Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Սպանությունը կատարելու համար կալանավորված է Գեւորգ Հարությունյանը։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս