Այսօր Նկարիչների միությունում տեղի ունեցավ նկարիչ Հասմիկ Սիմոնյանի աշխատանքների ցուցադրությունը:« Ինձ համար ամեն մի ցուցահանդես քննություն է»,- անկեղծացավ նկարչուհին:
Մոտ 50-ից ավելի կտավներում, որոնց վրա արվեստագետն աշխատել է մոտ 2 տարի, արտահայտվել են նկարչի զգացողությունները, տրամադրությունն ու ապրումները: «Չեմ սիրում հոգեվիճակիս մասին բարձրաձայն խոսել: Այն հանձնում են կտավներին»,- ժպտալով ասաց Հասմիկ Սիմոնյանը:
Armlur.am-ի հետ զրույցում նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի բնութագրմամբ Հասմիկ Սիմոնյանի այս ցուցահանդեսն արտացոլում է վերացական արվեստը: «Հասմիկ Սիմոնյանի կտավները յուրաքանչյուր մարդ կարող է ընկալել յուրովի»,-ասաց Աղամյանը:
Սոնա Դավթյան