Armenian text to speach

Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայ պետական և քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը։

Ծնվել է 1961թ. փետրվարի 15-ին Ապարանի շրջանի Թթուջուր գյուղում:

1990-1995թթ.՝ Ապարանի շրջխորհրդի պատգամավոր:

1997-1999թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ: ԵԿՄ Արագածոտնի մարզխորհրդի նախագահ:

1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 98 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 2009 թվականի սեպտեմբերի 15-ին պատգամավորի լիազորությունները դադարել են




Մամուլի Տեսություն

Լրահոս