Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ համատեղ հետևողական քայլերի իրականացումը:
Ընդգծվել է նաև Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը, ինչը նոր ազդակ կհաղորդի հարաբերությունների ընդլայնմանը տարբեր ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանը և Վասիլե Տոֆան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:




























