17 անգամ Մեծ սաղավարտի մրցաշարը հաղթած շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերան Twitter-ի իր էջում հայտնել է, որ նրա կինը` Միրոսլավա Վավրինեցը, կրկին երկվորյակներ է ունեցել: Այս անգամ նրանք տղաներ են, հայտնում է BBC-ին:
«Միրկան և ես չափազանց երջանիկ ենք հաղորդել, որ այսօր երեկոյան ծնվեցին Լեոն և Լեննին», – գրել է Ֆեդերերը իր միկրոբլգում:
Թենիսիստն ու իր կինը արդեն երկու աղջիկ-երկվորյակներ ունեին` Շարլին և Միլուն, որոնք ծնվել էրն 2009թ.-ի հուլիսի 23-ին: