Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը նոյեմբերի 20-23-ը կգործուղվի Հունգարիա՝ Բուդապեշտ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործուղման նպատակն է հանդիպումներ անցկացնել Հունգարիայի հայ համայնքների ներկայացուցիչների, կրթական և մշակութային կենտրոնների, հայկական կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայազգի ներկայացուցիչների հետ։
Ըստ որոշման՝ հանդիպումների ընթացքում նախատեսվում է ամրապնդել առկա կապերը և քննարկել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։
Սինանյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն պետական բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացված՝ «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի միջոցներից։
Հունգարիայից վերադառնալուց հետո Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է գործուղման վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնի վարչապետի աշխատակազմ և Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։
Սոնա Գրիգորյան




























