Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա հիմնված ՏԱՍՍ-ի հաշվարկների համաձայն՝ Ուկրաինան մինչև 2046 թվականը կառույցին պետք է վճարի մոտ 20 միլիարդ դոլար պարտքի մարման համար։
Նոյեմբերի 19-ի դրությամբ, միջազգային կազմակերպությանը Ուկրաինայի ընդհանուր պարտքը կազմում է ավելի քան 14.33 միլիարդ դոլար։ Մինչև 2046 թվականը վճարման ժամանակացույցի համաձայն, ներառյալ տոկոսները և լրացուցիչ վճարները, Կիևը պետք է ԱՄՀ-ին վճարի ավելի քան 19.98 միլիարդ դոլար։
ԱՄՀ-ին Ուկրաինայի հաջորդ պարտքի մարումը նախատեսված է նոյեմբերի 24-ին, և այն կկազմի ավելի քան 85.2 միլիոն դոլար։




























