Շրջակա միջավայրի նախարարությունը շտապել է պարզաբանել «Ժողովուրդ»-ի հրապարակումը, թե «Սևան» ազգային պարկի տարածքում ծառահատում չի իրականացվել, այլ ընդամենը՝ սանիտարական էտ։ Ավելին՝ նախարարության համոզմամբ՝ 1950-60թթ տնկված բարդիները վտանգ են ներկայացնում մարդկանց և բիզնեսմենների համար։ Տպավորություն է, որ Երևանի կենտրոնի ծառերը արմատախիլ արած նույն մասնագետներն են Սևանա լճի ծառերի գլխատման ծրագիրը հաստատել: Ինչ է ստացվում, եթե ծառերը հին են, պետք է կտրել:
Իսկ աշխարհի ամենահին քաղաքներից Հռոմում, օրինակ, մասնագետներն այդպես չեն մտածում, այլ ծռված ծառերին լրացուցիչ էսթետիկ տեսք են հաղորդում՝ պահպանելով իրենց պատմությունը՝ ծառերի գոյության լեզվով:



Ի՞նչ եղավ 10 միլիոն ծառ տնկելու խոստացված ծրագիրը Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը եթե նույնպիսի օպերատիվորեն հետևեր նախարարության ամենակարևոր ծրագրի կյանքի կոչմանը՝ 10 մլն ծառ տնկելու վերաբերյալ, առավել ազնիվ կլիներ: Բնապահպանությունը մամուլի հաղորդագրություններով չի չափվում։ Ծառերը պաշտպանելու համար նախ պետք է պատասխանատվություն կրել դրանց պահպանման, իսկ խոստացված նոր անտառների համար՝ դրանց տնկման ու աճեցման արդյունքների վերաբերյալ։






















