Armenian text to speach

Բեռլինում երիտասարդները բողոքում են զորակոչի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի հարյուր երիտասարդ դուրս է եկել ցույցի Բեռլինի կենտրոնում՝ բողոքելով համընդհանուր զորակոչի և կյանքի թանկացման դեմ։ Շատ ակտիվիստներ հանդես են գալիս նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրաժարականի օգտին, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ակցիայի նախաձեռնողը Gen Z regelt («Z սերունդը որոշում է») երիտասարդական միավորումն է՝ «Դպրոցական գործադուլ ընդդեմ զինապարտության» դաշինքի հետ համատեղ։ Ցույցն անցկացվում է «Պայքարել միասին, այլ ոչ թե կրակել միմյանց վրա. դպրոցական գործադուլ ընդդեմ զինակոչի» կարգախոսի ներքո։ Մանիֆեստացիայի մասնակիցները հավաքվում են մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկի՝ Ալեքսանդերպլացի մերձակայքում։ Ներկայումս նկատվում է մարդկանց մեծ հոսք, այդ թվում՝ չորս համաձայնեցված ուղեկցող հանրահավաքներից, ինչի պատճառով ցույցի մեկնարկը, որն ի սկզբանե նախատեսված էր ժամը 11:30-ին (Մոսկվայի ժամանակով՝ 14:30-ին), ուշացել է։ Ընդհանուր առմամբ, այս ակցիային հայտարարված էր մոտ 5,000 մարդ։

Ակնկալվում է, որ երթը կշարժվի կենտրոնական Միտտե շրջանի Ալեքսանդերպլաց հրապարակից դեպի Կրոյցբերգի Մարիանենպլաց հրապարակ։ Իրավիճակն առայժմ մնում է խաղաղ, միջադեպեր չեն արձանագրվել։ Գերմանիայի մայրաքաղաքում ողջ օրվա և առաջիկա գիշերվա ընթացքում իրավակարգն ապահովելու համար ներգրավված է մինչև 1,600 ոստիկան։

Ենթադրվում է, որ երիտասարդական բողոքի ակցիաներ կանցկացվեն նաև Գերմանիայի այլ քաղաքներում։ Ինչպես հայտնել են կազմակերպիչները, նախապես ներկայացվել է գրեթե 21,000 հայտ՝ երկրի 73 քաղաքներում կայանալիք միջոցառումներին մասնակցելու համար։




Մամուլի Տեսություն

Լրահոս