Armenian text to speach

Նոր Սահմանադրությամբ ՀՀ-ում դատավարությունը կիրականացվի երդվյալների մասնակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության տեքստը։

Ըստ նոր Սահմանադրության հոդված 59-ի (Արդարադատության իրականացման կառուցակարգերը)՝

1. 1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
2. 2. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
3. 3. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ։
4. 4. Օրենքով կարող են նախատեսվել նաև անկախության և անաչառության չափանիշները բավարարող վեճի լուծման այլընտրանքային կառուցակարգեր։
5. 5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը շատ ավելի վաղ գրել էր, որ նոր Սահմանադրության շուրջ քննարկվող դրույթներից մեկը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն է, որը անգամ իշխանական թիմի ներսում միանշանակ ընդունելության չի արժանացել։

 

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս