Արդեն տևական ժամանակ է, ինչ Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքները իրականացնում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Այսօր ապամոնտաժման աշխատանքներ է իրականացրել Ավան վարչական շրջանում, մասնավորապես՝ Մարշալ Բաբաջանյան 25 հասցեում։
Երևանի քաղաքապետարանը նշում է, որ տվյալ կառույցները, որոնք ապամոնտաժում են, ինքնակամ շինություններ են։
ArmLur.am-ի հետ զրույցում Ավան վարչական շրջանի բնակիչ Ռոբերտ Մելքոնյանը, որը տվյալ հատվածում առևտրային գործունեություն է ծավալել, ներկայացնում է իր դժգոհությունը։ Նա մասնավորապես նշել է, որ ամիսները առաջ իրեն թույլ են տվել խանութում գործունեություն ծավալել, շարունակել իր առևտուրը, սակայն այսօր նաև ապամոնտաժում են տվյալ խանութը։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփ
Մանրամասները՝ տեսանյութում․




























