Աստղագուշակ մայիսի 8-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ:Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ: Ցանկացած իրավճակից հաղթանակած դուրս կգաք: Կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի: Հավատեցեք` հաջողությունը սպասեցնել չի տա:

Ցուլ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնել, այն դեպքում, երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել: Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն:

Երկվորյակներ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կվերանայեն իրենց ծրագրերը և կվերագնահատեն արժեքները:Այս գործընթանցն այնքան էլ հաճելի չի լինի, քանզի ստիպված կլինենք խոստովանել , որ շատ ջանքեր անիմաստ են եղել:

Խեցգետին: Մանրուքներին հանդեպ առավել ուշադիր եղեք: Որքան ավելի զգոն լինեք, այնքան ճիշտ որոշումներ կկայացնեք անձնական հարաբերությունների հետ կապված հարցերում:

Առյուծ: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է: Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք: Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է:

Կույս: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք: Հաճելի մարդկանց ընկերակցությոմբ հրաշալի երեկո է սպասվում:

Կշեռք: Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան: Թեև նրանք ի վիճակի չեն վնասել ձեզ, միևնույն է զգոն և աչալուրջ եղեք: Հարազատների հետ հարաբերություններն այնքան էլ հեշտ չեն, որքան թվում են, և ոչ էլ այնքան ներդաշնակ, ինչպես կցանկանայիք:

Կարիճ:Նշանի շատ ներկայացուցիչների համար օրվա առջին կեսը կապված կլինի, մասնագիտական ոլորտում, նշանակալի հաջողությունների հետ:  Ցանկության դեպքում՝ հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրներ կծագեն:

Աղեղնավոր: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք: Այսօր ծրագրած բոլոր հանդիպումներին, պետք է նախապես մանրակրկիտ պատրաստվել:

Այծեղջյուր: Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ: Սիրելիի հետ լեզու գտնել չի հաջողվի, իսկ փոխըմբռնման մասին խոսք անգամ չի կարող լինել: Սիրելիի անիմաստ ու անտեղի խանդը կարող է ավելի սրել լարված իրավիճակը:

Ջրհոս: Նախանձելի համառություն կդրսևորեք, անգամ հակառակորդները կսկսեն հարգել ձեզ:Օրը կարող եք նվիրել ճշգրտություն, ուշադրություն պահանջող գործերին: Կենտրոնանալով դրանց վրա ՝ ձեզնից հեռու կվանեք վատ մտքերը և կյանքին  լավատեսորեն կտրամադրվեք:

Ձկներ: Ընդիմախոսները հարգանքով կվերաբերվեն ձեր ռազմավարությանը: Պատրաստ եղեք իմպրովիզների: Գործել ըստ նախապես կազմած ծրագրերի՝ այսօր դժվար թե հաջողվի: Ձեր երևակայությունն անսպառ է:




Լրահոս