Armenian text to speach

Վարուժան Ավետիսյանի կալանքի պահման պայմանները խստացվել են. ո՞ւր են տեղափոխել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ խստացվել է ԱԺԲ անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքի պահպան պայմանները։ Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մոտ մեկ ամիս է, ինչ նրան կարողանում է այցելել միայն իր փաստաբանը։ Հեռախոսազանգեր կատարելը ևս սահմանափակել են։

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև այն, որ նրան տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ նրա անունը առնչվում է 2016 թվականի հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի գրավման դեպքի հետ։ Այդ ժամանակ զինված խումբը պահանջում էր ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և իշխանափոխության հարց էր բարձրացնում։

2016-ի հուլիսի 17-ին խումբը գրավեց Երևանի ՊՊԾ գնդի տարածքը՝ պատանդ վերցնելով ոստիկանների։ Դեպքերի ընթացքում զոհվեցին երեք ոստիկաններ։
Վարուժան Ավետիսյանը մեղադրվեց մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ պատանդառության, ապօրինի զենք պահելու և կրելու, ինչպես նաև իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպված գործողություններին մասնակցելու համար։

Հիշեցնենք նաև, որ նա կալանավորեվել էր 2016 թվականին՝ ՊՊԾ գնդի գրավման գործով, ապա 2018 օգոստոսի 7-ին ազատ է արձակվել անձնական երաշխավորությամբ։ 2021-ին նա դատապարտվել է 7 տարի 4 ամիս 15 օր ազատազրկման։ 2022 թվականի մայիսի 28-ին կրկին վերցվել է արգելանքի՝ պաժի մնացած մասը կրելու համար։

Նանիկ Աղասյան




Մամուլի Տեսություն

Լրահոս