Armenian text to speach

Դավիթ Խուդաթյանը կրկին գործուղման է մեկնում․ այս անգամ՝ Լոնդոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը գործուղվելու է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն։

Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Խուդաթյանը Լոնդոնում մասնակցելու է «Ապագայի ռեսուրսների ապահովում 2026» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։

Ուշագրավ է, որ նախարարի՝ Մեծ Բրիտանիա գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

Գործուղումից վերադառնալուց հետո Դավիթ Խուդաթյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների մասին հաշվետվություն։

Սոնա Գրիգորյան



Մամուլի Տեսություն

Լրահոս