ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում են արդադատության ոլորտին:
Լրատվամիջոցներին հետաքրքրում էր` ի՞նչ ժառանգություն է ստացել նախարարը ու ի՞նչ փոփոխություններ է անելու: «Անելիքները շատ են արդարադատության ոլորտում, որոնք կապ չունեն ինձ հասած ժառանգության հետ:Շատ գործ կա անելու»,- ասաց Հ. Մանուկյանը:
Նրա խոսքով` շատերը արդարադատության ոլորտն ու դատական համակարգը շփոթում են:
«Երբ մտնում էի կառավարության շենք, լսեցի` այ հիմա տեսնենք արդարդատության նախարարն արդար կդատի, թե ոչ: Արդարադատության նախարարը դատելու համար չէ: Արդարադատության նախարարը այլ գործառույթներ ունի»,- ասաց Մանուկյանը:
Սոնա Դավթյան