«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության որոշմամբ` հինգշաբթի օրը 5 մլն դրամ է տրամադրվել ԱԺ-ին` մեքենաների վերանորոգման համար: Ուշագրավն այն է, որ Նիկոյանին մինչ օրս չի հաջողվում ԱԺ-ի ոչ գործարար պատգամավորների համար հավելավճար ստանալ` 13-րդ աշխատավարձի տեսքով: Լավագույն դեպքում նա կարողացել է 5 մլն դրամ պոկել` ավտոմեքենաների համար: Ու սա այն դեպքում, երբ իր նախընտրական ելույթում Նիկոյանը խոստացել էր խորհրդարանը դարձնել ՀՀ կառավարության հենարանը:
ՄԻ ԿԵՐՊ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ