«Բարսելոնա»-ն երկրորդ շանսն է ստացել. Պեդրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոն չէր սպասում «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի վրիպումներին: Նրա խոսքով` այժմ կատալոնացիները չեմպիոն դառնալու երկրորդ շանսն են ստացել:

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրից հետո «Բարսելոնա»-ն  զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` 3 միավոր զիջելով «Ատլետիկո»-ին:

«Կարծում եմ, որ շտապեցի ասել, թե չեմպիոն դառնալու հնարավորությունը բաց ենք թողել: Բայց դժվար էր ենթադրել, որ «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն կսայթաքեն: Այժմ «Բարսելոնա»-ն չեմպիոն դառնալու երկրորդ շանսն է ստացել»,-նշել է նա:




Լրահոս