Ջոն Հեֆերնը` Ջեյմս Ուորլիքի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, ասաց, որ ամերիկացի համանախագահի հիմնական նպատակը ոչ թե ԱՄՆ-ի՝ ԼՂ հարցի շուրջ նոր քաղաքականության հրապարակումն է, այլ՝ խաղաղության հաստատման համատեքստում քննարկումների վերսկսումը, որպեսզի երբ ժամանակը գա, հակամարտող կողմ հանդիսացող երկրների բնակիչները պատրաստ լինեն խաղաղության։

«Ուորլիքի ելույթում ևս մեկ անգամ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերջին տարիներին քննարկման դրված գլխավոր սկզբունքներին: Պրն. Ուորլիքը նաև ասել է, որ բոլոր կողմերի դիրքորոշումները գործընթացի ընթացքում կարևոր են լինելու»,- եզրափակեց դեսպանը:




Լրահոս