Մի խումբ վարդենիսցիներ քիչ առաջ armlur.am-իn ահազանգեցին, որ Վարդենիսի մշակույթի տանը հարող ճանապարհահատվածը փակել են ոստիկանները` Վարդենիսի ոստիկանապետի հրամանով:
Վերջիններիս փոխանցմամբ՝ ոստիկաններն իրենց տեղեկացրել են, որ մշակույթի տանը միջոցառում է եղել, ինչի հետևանքով էլ ճանապարհները փակել են: Սակայն վաղուց է, ինչ միջոցառումն ավարտվել է, բայց ճանապարհները շարունակում են փակ մնալ:
«Առաջացել են խցանումներ ճանապարհին, չենք կարողանում տուն հասնել: Ոստիկաններին ասում ենք` ինչու չեք բացում ճանապարհները, հստակ պատասխան չեն տալիս` ով է փակել, ինչի է փակել, ու մինչև երբ են շարունակվելու այդ խցանումները»,- զայրացած դժգոհեցին վարդենիսցիները:
armlur.am-ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից պարզել, թե ինչի համար են փակվել ճանապարհները: ՀԿԼՎ-ից մեզ փոխանցեցին, որ Վարդենիսում մայիսի 9-ին նվիրված միջոցառումների հետ կապված ընդամենը խցանումներ են եղել, և խնդիրն արդեն լուծվել է: