Բրիտանիայի թագուհին չի մասնակցել արարողությանը` բարձր աստիճանների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը չի կարողացել անցկացնել ընթացիկ տարվա ամենագլխավոր արարողություններից մեկը` Բաղնիքի շքանշանի Մեծ խաչի ասպետների նիստը:

Ըստ ավանդույթի՝ 8 տարին մեկ անգամ բրիտանական միապետը պետք է ներկա գտնվի Վեստմինսթերյան աբբայությունում գտնվող Հենրիխ 7-րդի մատուռում անցկացվող այս արարողությանը:

Արարողության անցկացումից ժամուկես առաջ Բուկինգհեմյան պալատը հայտարարել է, որ 88-ամյա թագուհին չի կարող ժամանել, քանի որ իրեն հոգնած է զգում: Արդյունքում՝ նիստը գլխավորել է թագուհու ավագ որդին` արքայազն Չարլզը:

«Հենրիխ 7-րդի մատուռի աստիճանները շատ բարձր են և Նորին մեծության համար իր համապատասխան հանդերձանքով դրանք հաղթահարելը շատ դժվար է», – ИТАР-ТАСС-ին պարզաբանել են Բուկինհեմյան պալատից:




Լրահոս