Պարտադիր պահումները դեռ կատարվում են. Լ. Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկելու Կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխություների ենթարկված օրենքին: Այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, թե իրենք դիմել էին Սահմանադրական դատարան, որպեսզի ապացուցեին համակարգի հակասահմանադրական լինելը:

«Իհարկե, ՍԴ-ի որոշումն իրավական առումով անհասկանալի էր: Այս որոշումից հետո Կառավարությունն ուներ 2 քայլ՝ դադարեցնել պահումները և ետ վերադարձնել դրանք: Այս երկու քայլը կատարելու փոխարեն՝ Կառավարությունը նախընտրեց ժամանակ շահելու միջոցով մեզ հետ բանակցել: Սա է ներկայացված օրինագծի ողջ էությունը», – նշեց նա:

Զուրաբյանի խոսքով՝ ներկայացված փոփոխությամբ առաջարկվում է թողնել պարտադիրը ուժի մեջ և հանել միայն պատիժները:

«Նա քաղաքացիներին տալիս է փողերը ետ ստանալու համար պասիվ իրավունք: Հիմա ասում են՝ ետ կստանաս գումաները, եթե գրես հատուկ դիմում», – նշեց նա, հավելելով, թե իրենք ունեն հստակ տեղեկատվություն, որ չնայած Հովիկ Աբրահամյանի հորդորներին՝ պարտադիրն ակտիվորեն հավաքվում է ողջ հանրապետությունում:

«Կառավարության պահվածքը ցույց է տալիս, որ Կառավարության փոփոխությունից ոչինչ չի փոխվել: Նրանց քաղաքականությունն այդպես էլ շարունակվելու է: Այդ պատճառով ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այս օրինագծին»- հայտարարեց նա:




Լրահոս