Հունվարի 17-ի, ժամը 10.30-ի դրությամբ, Վերին Լարսի անցակետում իրավիճակը չի փոխվել: Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի եւ Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում առկա է ձյան հոսքերի վտանգ, ուստի երթեւեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար:Առատ ձյան տեղումների պատճառով նույն ճանապարհի Պասանաուրի- Գուդաուրի (Պոստա) եւ Կոբի-Ստեփանծմինդա հատվածներում երթևեկությունը արգելված է թրեյլերների, կիսաթրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության դեպքում:2 տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթեւեկելի են:
Վերին Լարսի անցակետում առատ ձյուն է տեղում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ