CBS ընկերությունը բազմասերիանոց ֆիլմ է նկարում Շերլոկ Հոլմսի մասին,- հաղորդում է The Hollywood Reporter-ը: Նախագիծը ստացել է “Տարրական է” (Elementary) անվանումը: Նոր բազմասերիանոց ֆիլմում իրադարձությունները կընթանան մեր օրերում, ընդ որում՝ ֆիլմի հեղինակները խուզարկուին Լոնդոնից կտեղափոխեն Նյու Յորք: Որպես սցենարիստ՝ ֆիլմում կաշխատի Ռոբերտ Դոերտին: Գլխավոր դերակատարների մասին առայժմ չի հաղորդվում: 2010 թվից BBC One հեռուստաալիքը ցուցադրում է “Շերլոկ” բազմասերիանոց ֆիլմը, որտեղ խուզարկուին մարմնավորում է Բենեդիկտ Կամբերբետչը, իսկ բժիշկ Վաթսոնի դերում հանդես է գալիս Մարտին Ֆրիմանը: Հեռուստադիտողներին ներկայացվել է “Շերլոկի” երկու եթերաշրջան:
Նոր բազմասերիանոց ֆիլմ Շերլոկ Հոլմսի մասին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ