Ուկրաինայի նախագահի ընտրությունները, որոնք նշանակված են մայիսի 25-ին, Դոնեցկի մարզում կկայանան, հայտարարել է նահանգապետ Սերգեյ Տարատուտան, գրում է Интерфакс-ը:
Նրա խոսքով՝ բացի Սլավյանսկից բոլոր քաղաքներում ընտրությունների համար պայմանները ստեղծված են: Տարատուտան նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու անվտանգության հարցերին: Բացի այդ, Դոնեցկի քաղաքագլուխ Ալեքսանդր Լուկյանչենկոն հայտարարել է, որ քաղաքում նախագահական ընտրությունների նախապատրաստումն ընթանում է համաձայն համապատասխան ժամանակացույցի:
Ավելի վաղ, Գերմանիայի վարչապետ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններն Ուկրաինայում որոշիչ նշանակություն կունենան երկրում ճգնաժամը հաղթահարելու համար: